Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը

Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողեց. Գևորգյանը չի կալանավորվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանը:

«Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը»,- ասաց Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում