Շարմազանով. Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել

Շարմազանով. Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Մենք 2019 թվական մտել ենք նոր խորհրդարանով, որը ոչ թե ընտրովի էր, այլ նշանակովի։ Նշանակովի օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից իր քաղաքական ճաշակով՝ առանց իրական ընդդիմության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ պառլամենտում այսօր չունեն իրական ընդդիմություն, ունեն սահմանադրական ընդդիմություն, որն ուզած-չուզած ընդդիմություն է։

«Երբ որ ասում ենք չկա իրական ընդդդիմություն, ամենևին նպատակ չունեմ ստվեր գցել ոչ ԲՀԿ-ի, ոչ «Լուսավար Հայաստանի» վրա, պարզապես փաստն եմ արձանագրում, որովհետև այդ երկու կուսակցությունները, նրանց լիդերներից մեկը այս 8-9 ամիսներին ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, մեկը ջուր էր տանում հեղափոխությանը կամ սատարում էր Փաշինյանին։ Այդ 8-9 ամիսների ընթացքում ոչ ԲՀԿ-ն, ոչ «Լուսավոր Հայաստանը» չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ոչ տնտեսության, ոչ արտաքին քաղաքականության, ոչ էլ ժողովրդավարության հետ կապված։ Նրանք ավելի շատ նրան սատարողներն են։ Դասական իմաստով ավելի ճիշտ կլիներ այս պառլամենտն անվանել Փաշինյանի թիմի և նրան սատարողների պառլամենտ, որովհետև այս 9 ամսում այդ ուժերը չեն քննադատել։ Հիմա միգուցե փորձեն, որովհետև ստիպված են, քանի որ արդեն սահմանադրությամբ ընդդիմություն են»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության, ունեն պոպուլիստական իշխանություն։

«Հեղաշրջման շրջանում Փաշինյանը խոսում էր ամեն ինչից՝ թոշակների բարձրացում, աղքատներ չեն լինելու, թռիչքային զարգացում, կարմիր գծերը պետք է հանվեն, տեսախցիիկները պետք է հանվեն։ Այսինքն Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։

Նա նշեց, որ բոլոր ցուցանիշներով, նույնիսկ Փաշինյանի իշխանության բերած, այս 9 ամիսների արդյունքները նկատելիորն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին. «Ասում է 75,5 միլիոն դոլար ներդում է արվել երրորդ եռամսյակում։ Առաջին եռամսյակում, երբ որ մենք ենք եղել, մեր հաշվարկներով 100 միլիոնից ավելի է եղել, Փաշինյանի տվյալներով մոտ 93 միլիոն դոլար։

Բոլոր ոլորտներում խայտառակ անկում է»։

Նրա գնահատմամբ, արդարադատությունը նույնպես խայտառակ վիճակում է։

«Առաջին օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, առաջին անգամ նա ձերբակալվեց, ես և մեր կուսակցությունը նշել ենք, որ սա մտահոգիչ է, խայտառակություն է։ Այո, գտնում ենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Խաչատուրովի հետ կապված էլ։ Ձայնագրությունները միասին չենք լսե՞լ։ Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում է, որ երկու օր կբռնենք, խելքը գլուխը կգա, դրանից այն կողմ էլ քաղաքական հետապնդումը ո՞նց պետք է լինի։

Մարտի 1-ի հետ կապված իմ կարծիքը չի փոխվել, հիմնական պատասխանատուն Տեր –Պետրոսյանն է իր քաղաքական աջակիցներով, որն այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց. «Ես չեմ ասում այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեն։ Յուրաքանչյուր իշխանության ունի սխալ»։

Հարցին, թե նոր իշխանության օրոք որևէ դրական իրողություն չկա՞, որը կարելի է մատնանշել, Էդ. Շարմազանովն ասաց, որ մշտապես նշել է, որ իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը քննադատի, կարիք չկա ողբերգության սարքել ընդդիմության քննադատությունից։

«2019-ի դրականը մի քիչ դժվար եմ տեսնում, բայց զգում եմ, որ 2020 թվականին կարող ենք ունենալ լուրջ առաջընթաց։ Կես կատակ, կես լուրջ, քանի որ Փաշինյանը պառլամենտ է բերել մեծամասամբ քայլողներին, կարծում եմ, Փաշինյանի քայլող իշխանությունը մեծ շանսեր ունի 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքում լուրջ առաջընթաց արձանագրել»,– նշեց նա։

«Մի տարի հետո մենք կտեսնենք՝ ով էր մերժված, ով՝ չէ», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը վերադառնալու նպատակ ունի՞ քաղաքականություն։

Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա քաղաքականության մեջ և ասելիք ունի, և անելիք։

«Կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ», – ընդգծեց Էդ. Շարմազանովը։

Հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը վերադառնալու նպատակ ունի՞ քաղաքականությունը,նա ասաց, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, Արցախի հերոս է, նա քաղաքականության մեջ և ասելիք ունի, և անելիք։

«Կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ», – ընդգծեց Էդ. Շարմազանովը։

Նա նաև նշեց. «Մի տարի հետո մենք կտեսնենք՝ ով էր մերժված, ով՝ չէ»։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով խոսել է զիջումների գնալու մասին, Շարմազանովն ուղղեց՝ փոխզիջումների, որտեղ առաջնայինը պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցի լուծումը, առաջնայինը պետք է լինի այն, որ ինքնորոշման իրավունքի իրացումն ընդունվի բոլորի կողմից, հիմա ասվում է խաղաղության պատրաստել։

«Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ, 1998 թվականից այս կողմ Հայաստանը երբեք չի խոսել միակողմանի զիջումների մասին։ Մենք խոսել ենք փաթեթային լուծման մասին։ Այսօր, ինչպես հասկանում եմ, աստիճանաբար խոսքը գնում է փուլային զիջման, փուլային տարբերակի մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում