Արփինե Հովհաննիսյան.«Մեկ ամսվա ընթացում ԵԽ երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում ՀՀ արդարադատության մարտահրավերների մասին: Կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է»

Արփինե Հովհաննիսյան.«Մեկ ամսվա ընթացում ԵԽ երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում ՀՀ արդարադատության մարտահրավերների մասին: Կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook:  Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։

Զեկույցում Հանձնակատարը, անդրադառնալով մարտի մեկի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՔՆԵՐԻ ԽԻՍՏ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդադատության վերաբերյալ մեղադրանքները։ Ու կրկին՝ թարգմանաբար սա նշանակում է՝ նշված առումներով խնդիր են տեսնում՝ ոչ մի բառ հենց այնպես չի գործածված։ Քաղաքական վրեժխնդրության մեղադրանքից խուսափեք՝ նշանակում է աշխատեք չունենալ բանտարկյալ, որը համարվելու է քաղաքական եւ որը ի հայտ է գալու ընտրովի արդարադատության արդյունքում։ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցից հետո սա մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով փաստացի երկրորդ ազդակն էր, որ մենք ունենք լուրջ խնդիրներ։

Այս պարագայում շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների պատասխանը նշված ազդակներին։ Արդյոք շարունակելու՞ են անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում ձնագնդի էֆֆեկտով մեծացող խնդիրները եւ չնկատել սենյակում արդեն վաղուց գտնվող փղին, թե ի վերջո իշխանությունները իրենց մեջ ուժ են գտնելու դեմ հանդիման կանգնել մեր առջեւ ծառացած խնդիրներին եւ լուծել դրանք։

Հ.Գ. Հանձնակատարը զեկույցում նաեւ կոչ է անում իշխանություններին բացառել «բեւեռացնող, արժանապատվությունը նվաստացնող եւ հրահրող դիսկուրսը»։ Ահա այստեղ է ամենաբարդ խնդիրը՝ ինչպե՞ս պայքարել ինքդ քո դեմ, երբ նման դիսկուսի համար ունես մի ամբողջ ՊՈԱԿ եւ ոչ միայն։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում