Եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ապա Փաշինյանը կամ ձախողվել է, կամ սուտ է խոսել

Եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ապա Փաշինյանը կամ ձախողվել է, կամ սուտ է խոսել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Օր օրի մտահոգ քաղաքացիների շարքերը համալրվում են, ինչը կառավարության ապաշնորհ, թերի քաղաքականության արդյունքն է, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երեկ պարզ դարձավ, որ ոչ ավել ոչ պակաս ՀՀ կառավարությունում հայտնվել է «ասող» և այդ ասողը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե հրապարակում հավաքված բազմությունը, այլ ինքը վարչապետ Փաշինյանը: Էլի իրողություն փոխվեց: Ինքն էր չէ որ, ասում էր՝ ամեն մեկդ վարչապետ է, դուք ես ասողը, ոնց ասեք, այդպես կլինի: Հիմա գնում են դեպի ասիչների կառավարություն, բա որ ասում էի գնում ենք դեպի դիկտատուրա չէիք հավատում», – ասաց նա:

Շարմազանովն ընդգծել է՝ թերահավատորեն է մոտենում Փաշինյանի հայտարարությանը, որ «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը չի դիտարկվում, քանի որ անցնող ամիսների ընթացքում Փաշինյանն իր ոչ մի ասած կյանքի չի կոչել:

Նա նաև նշել է, որ կհավատա Փաշինյանի հայտարարությանն այն դեպքում, երբ Բակո Սահակյանը մասնացի Փաշինյան-Ալիև հանդիպումներին:

«Փաշինյանը մայիսի 9-ին Արցախում հայտարարեց, որ առանց Արցախի ամբողջական վերադարձի բանակցային գործընթաց, անհնար է խնդրի կարգավորումը: Հիմա երեկ ՌԴ փոխարգործնախարաը հայտարարում է, որ նախապատրաստվում է Ալիև-Փաշինյան հանդիպումը, հարց ու ուղերձ էսօրվա ասողին՝ եթե առաջիկա հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն կամ վարչապետ Փաշինյանն է ձախողվել ու ֆիասկո ապրել կամ սուտ է խոսել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում