Ռոբերտ Քոչարյանը դատարանում վաղը հայտարարությամբ հանդես կգա

Ռոբերտ Քոչարյանը դատարանում վաղը հայտարարությամբ հանդես կգա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am:  Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարությամբ հանդես չեկավ, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Վաղը պարոն Քոչարյանը կներկայանա դատարան ու հայտարարությունը կներկայացնի», – ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է վաղը դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ վաղը աշխատելու երեք ժամ է լինելու, հազիվ թե»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում