Ամերիկացի գիտնական. «Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է»

Ամերիկացի գիտնական. «Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է»

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ամերիկացի գիտնական, ճանաչված վերլուծաբան Մայքլ Ռուբինը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած իր կոշտ դիրքորոշմամբ: Ռուբինը հերթական գրառումն է արել Twitter-ում, որը խիստ բարկացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։

Ռուբինը Twitter-ում տեղադրել էր ամերիկյան «Washingtonexaminer» հանդեսում տպագրված իր հոդվածը՝ «Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է» վերնագրով։

Հոդվածի հղմանը կից գրառում էր արել.

«Էրդողանի ապագան Թուրքիայում մշուշոտ է։ Էրդողանն իր գրասենյակում կմահանա՞, կիշխանազրկվի՞, թե կհայտնվի բանտում»։

Ամերիկացի սյունակագրի հոդվածում Էրդողանը քննադատության է ենթարկվում Թուրքիայի ներսում իրականացվող քաղաքականության համար։

«Բռնապետները երբեք չեն մտածում, հեղաշրջման, կաթվածի, կամ մահափորձի մասին, սակայն դա հնարավոր է»,- նշում է Ռուբինը՝ կանխատեսելով, որ Էրդողանը հնարավոր է արժանանա Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի ճակատագրին՝ մահապատժին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում