Արմեն Աշոտյան.«Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը»

Արմեն Աշոտյան.«Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ,  Facebook: Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝

1. Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։

3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարեւոր հարցերից է, եւ այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։

4. Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում