ԱՄՆ-ում ցրտից մահացել է 21 մարդ

ԱՄՆ-ում ցրտից մահացել է 21 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ Միջին Արևմուտքում ցուրտ եղանակի և առատ ձյան պատճառով 21 մարդ մահացել է։ Այս մասին գրում է 360tv.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 մարդու մահվան մասին, բայց ավելի ուշ Չիկագոյում արձանագրվել էր մահվան ևս 9 դեպք։

Զոհերից չորսը տղամարդ են։ Նրանք հայտնաբերվել են Վիկտորիայի, Իլինոյսի և Միչիգանի նահանգներում իրենց տների մոտ սառած։ Եվս 6 մարդ զոհվել է Այովայում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով տեղի ունեցած ավտովթարների պատճառով: Չիկագոյում մեկ մարդ զոհվել է՝ ընկնելով ձյուն մաքրող մեքենայի տակ։

ԱՄՆ-ում ուժեղ ցրտեր են սկսվել հունվարի վերջից։ Նախօրեին որոշ տեղերում գրանցվել է -42,8 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում