Իրանում ահաբեկիչների հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել

Իրանում ահաբեկիչների հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իրանի հարավ-արևելքում գտնվող Նիկշեհր քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս հինգը՝ տուժել, հայտնում է Fars-ը:

Նշվում է, որ գրոհայինները հարձակվել են Իսլամական հեղափոխական կորպուսի շտաբի վրա և սպանել մեկ զինվորականի:

Այս պահին տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում