AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Արցախի հարցով բանակցությունները տապալված են։

Բանակցությունների, առաջնագծում տիրող հանգստության, դրա շուրջ ստեղծված լավատեսության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am- Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԼՂ հարցով ընթացող գործընթացներին, հայտարարեց, որ «մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը», ավելացնելով, որ այս պահին բանակցություններ չկան: Այս պարագայում, ինչի՞ շուրջ են արտգործնախարարների և երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումները, մի տեսակ այս հարցի շուրջ անորոշություն է ստեղծվել:

Տ. Աբրահամյան- Իսկ ի՞նչ կա, որ լինեն բանակցություններ: Երբ կողմերի միջև չկա վստահության դաշտ, ինչպե՞ս կարող են նրանք բանակցել: Ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենա այդ բանակցությունները:

Բավականին նուրբ և միաժամանակ բարդ շրջանում ենք, պաշտոնական մակարդակում ցանկացած անզգույշ հայտարարություն, մեկնաբանություն կարող է առաջնագծում իրադրության կտրուկ փոփոխությունների բերել:

Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներին, ապա դրանց նպատակը պետք է լինի բանակցություններ սկսելուն ուղղված համապատասխան դաշտի ձևավորումը, ինչի շուրջ էլ, ըստ տրամաբանության, պետք է որ լինեն քննարկումները:

Panorama.am- Իրավիճակի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, արդյո՞ք այդ ուղղությամբ ինչ-որ միտումներ են նկատվում:

Տ. Աբրահամյան- Դե օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը բավականին օպերատիվ արձագանքում է Արցախի հարցով գործընթացի ցանկացած դետալի: Փորձ է արվում բանակցությունների վերսկսման բացակայությունը «ջարդել» Հայաստանի վրա: Սկզբում ոչ պաշտոնապես՝ արտահոսքերի և հոդվածների, իսկ հետո պաշտոնապես սկսեցին շրջանառել այն թեզը, որ ՀՀ-ն սկսում է հրաժարվել բանակացություններից: Իսկ թե սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ հստակ է:

Panorama.am- Այնուամենայնիվ, կմանրամասնե՞ք:

Տ. Աբրահամյան- Ադրբեջան ամուր հիմքեր է նախապատրաստում իրավիճակը կտրուկ սրելու համար, իսկ մինչ այդ դրա դիվանագիտական կողմն է ապահովում: Թե դա ո՞ր փուլում կօգտագործի, կախված է առաջիկայում տեղի ունենալիք տարբեր մակարդակներով հանդիպումներից և դրա ընթացքից:

Panorama.am- Բայց ամեն դեպքում այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում են, հակառակորդի կրակից մահվան դեպքերը կտրուկ նվազել են, այդ դեպքում, ի՞նչ է վերջին 4-5 ամսում իրավիճակն այդպիսին: Դա ամեն դեպքում հանրության շրջանում լավատեսություն է առաջացրել:

Տ. Աբրահամյան- Ցավոք, այդ լավատեսությունը կարճաժամկետ բնույթ է կրելու, Ադրբեջանի քայլերն այլ բան են հուշում:

Շաբաթը 1-2 ռազմական օբյեկտ է հանձնվում շահագործման, որին շատ դեպքերում անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կամ նախագահն են մասնակցում, գրեթե չկա շաբաթ, երբ Ադրբեջանը չի հայտարարում ռազմաարդյունաբերության մեջ հերթական ներդրման կամ սպառազինության հերթական չափաքանակի ձեռք բերման մասին:

Որքան էլ դրանք փաթեթավորված են քարոզչական էլեմնետներով, այնուամենայնիվ դրանց մի մասը մեր դիտարկման դաշտում են:

Այսինքն, ստացվում է կա երկու իրականություն՝ դիվանագիտական փափուկ ձեռքսեղմոցիների, կոմպլիմենտների փոխանակման և բուն ռազմադաշտում՝ սպառազինությունների մեծաքանակ գնումների, ռազմաքաղաքական պայմանավորվածությունների և ռազմական օբյեկտների ընդլայնման:

Լրահոս
Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan