Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Տեղի ունեցավ լիարժեք դատաքննություն: Կողմերի բոլոր փաստարկները քննարկվել են: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին»,– ասաց Ալումյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում