Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է փետրվարի 21-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության մամուլի խոսնակը:

«Փետրվարի 21-ին վարչապետը Մոսկվայում կհանդիպի նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում