Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում