AM | RU
USD
EUR
RUB

Ինչու՞ է Բաքուն ընտրանքային վերաբերմունք ցուցաբերում իր քաղաքացիների հանդեպ

 

Ինչպես հայտնի է, փետրվարի 2-ին երկամյա ազատազրկության ավարտի կապացությամբ ազատ է արձակվել մեր երկրի սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական բանակի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն։ Արցախյան կողմի այս քայլը, սակայն, հարևան Ադրբեջանում անհամաչափ արձագանք գտավ։ Բաքուն Հուսեյնզադեին անմիջապես միջազգային հետախուզում հայտարարեց՝ վկայակոչելով դեռևս 2017 թվականի փետրվարի 2-ին նրա նկատմամբ իր հարուցած քրեական գործը։ Հիշեցնենք, որ համաձայն այդ հոդվածի՝ Հուսեյնզադեն մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

Ինչու՞ է Բաքուն ընտրանքային վերաբերմունք ցուցաբերում իր քաղաքացիների հանդեպ։ Դիլհամ Ասկերովին ազատ արձակելու համար գիշեր-ցերեկ պայքարող երկիրը անթաքույց արհամարանքով է վերաբերում իր մեկ այլ քաղաքացու՝ զինծառայող Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի ճակատագրին։ Գուցե նրա համար, որ վերջինս Բաքվի համար խրախուսելի քայլեր չի կատարել՝ հայ չի սպանել, կամ էլ գոնե մեկ այլ ծանր հանցագործություն, որի համար նրան հնարավոր լիներ ազգային հերոսի կոչում տալ։ Եվ ինչու՞ է արցախյան քրեակատարողական հիմնարկում երկու տարի անցկացնելուց հետո ադրբեջանցին հանկարծակի հրաժարվում հայրենիք վերադառնալ։

«Չեմ ուզում Ադրբեջան գնալ, չեմ ուզում Ադրբեջանում ապրել, շատ բաների համար։ Ես ուզում եմ, որ ինձ կամ երրորդ պետություն ուղարկեն, կամ էլ, եթե թողեն այստեղ մնամ, այստեղ էլ կապրեմ։ Ցանկացած պետություն, որն ինձ ընուդնի, կգնամ, բացի Ադրբեջանից։ Ճշմարտությունն ասելու համար Ադրբեջանում կարող են ինձ սպանել, իրենք միշտ այդպես են անում։ Կարող են նաև չսպանել, բայց ես այլևս չեմ կարողանալու այնտեղ ապրել»։

Արցախում Էլնուր Հուսեյնզադեն մեղադրվել էր քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածով, դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Ի՞նչ վերաբերմունքի է արժանացել նա ազատազրկման վայրում։ Արդյոք, նրան այցելե՞լ են բժիշկներ, Կարմիր խաչի ներակայցուցիչներ։ «Բացի մարդկային, մարդասիրական վերաբերմունքից, ուրիշ ոչինչ չեմ տեսել»,- ասում է ադրբեջանցի Հուսեյնզադեն, ով դժվարանում էր հավատալ, թե արդեն ազատության մեջ է։

«Իմ հանդեպ շատ լավ են վերաբերվել, մարդասիրաբար։ Ես շատ գոհ եմ։ Զուտ մարդկային տեսակետից շատ են օգնել, միայն լավն եմ տեսել։ Կարմիր խաչից էին մշտապես գալիս իրենց բժիշկների հետ, հետո առանձին ստուգող բժիշկներ էին այցելում ինձ։ Միշտ հետաքրքրվում էին, թե ոնց եմ, ի՞նչ եմ ուտում։ Շատ գոհ եմ»։

Այս ընթացքում Հուսեյնզադեին հնարավորություն էր տրվել նամակ-խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

«Ես դիմել եմ Արցախի նախագահին, որ ինձ ազատություն պարգևի։ Գրել եմ իմ խնդիրների մասին, գրել եմ, որ ես պատիժ եմ կրում որպես գերի զինծառայող, բայց ես մարդ չեմ սպանել։ Շատ շնորհակալություն Արցախի նախագահին, որ ինձ հիմա բաց են թողում ազատություն»։

Թե ինչու՞ էր Էլնուր Հուսեյնզադեն այդքան զարմացած իր ազատ արձակմամբ՝ դժվար չէ կռահել։ Չէ՞ որ իր երկրում միայն հայ լիենելը բավական է շինծու քրեական գործերով տարիներ շարունակ բանտերում տառապելու համար։ Եվ կամ ո՞ր մի հայ գերին է այսպես ողջ ու առողջ դուրս եկել ադրբեջանական բանտից։

Թվում է, թե ի պատասխան այս մարդասիրական քայլի, ադրբեջանական կողմը պետք է համարժեք վերաբերմունք ցույց տար՝ իր հերթին ազատ արձակելով ներկայումս Ադրբեջանում արգելափակված երեք հայ քաղաքացիներից գոնե մեկին։ Բայց ոչ։ Պարզվում է, Բաքվի ախորժակն ավելի է բացվել։ Այո, պարզվում է, կցանկանային, որ հայկական կողմն ազատ արձակեր մարդասպաններ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, բնականաբար, նրանց նույնպես Ռամիլ Սաֆարովի նման հերոսացնելու, հայասպանությունը որպես պետական քաղաքականություն, ևս մեկ անգամ վերահաստատելու համար։

Յուլիա ՎԱՆՅԱՆ

Լրահոս
Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին Հարազատ եղբայրների զինծառայության վայրի հետ կապված կատարվում են նոր կարգավորումներ Կառավարությունը 3 տոկոսով նվազեցնում է ուսանողական վարկերի տոկոսը Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել համաչափ 4 ամիսների ընթացքում Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Վարչապետը դեմ է աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն Էրմիտաժը կրկին «ականապատված» է Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan