«Ժողովուրդ». Ո՞վ և ինչո՞ւ է խոչընդոտել Շիրակի մարզպետի նշանակմանը

«Ժողովուրդ». Ո՞վ և ինչո՞ւ է խոչընդոտել Շիրակի մարզպետի նշանակմանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ և հարթ չի ընթացել: Նրա նշանակմանը ներքին կարգով փորձել է խոչընդոտել նախկին մարզպետը, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Նա ցանկացել է, որ այդ պաշտոնում նշանակվի Գյումրիում կահույքի սրահներից մեկի սեփականատեր Վարդան Գրիգորյանը՝ ապաքաղաքական անձնավորություն: Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Պետրոսյանի անունը, Սարուխանյանն իր օրոք մարզպետարան աշխատանքի ընդունված անձանց համոզել է նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` ընդդեմ այդ թեկնածուի: Սակայն նամակը որևէ ազդեցություն չի ունեցել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Սարուխանյանին, որը հերքեց լուրը. «Ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որևէ բան չկա: Դրա համար որևէ պատճառ չունեմ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում