Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Մոսխորհրդի թատրոնի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները գրել էին դերասանի շտապ հոսպիտալացման ու նրա ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում հայտարարել էին, թե Յուրսկին հիվանդանոցում կանխարգելիչ բուժում է ստացել: Թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասան ու ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել Է 1935 թվականին Լենինգրադում:

1978 թվականից Յուրսկին ապրել ու աշխատել է Մոսկվայում՝ Մոսխորհրդի անվան թատրոնում: 1991 թվականից դերեր է կատարել ու ներկայացումներ բեմադրել «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: Յուրսկին հանդիսատեսին հայտնի է նաեւ «ՇԿԻԴ Հանրապետությունը», «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սեր եւ աղավնիներ» եւ բազմաթիվ այլ կինոֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում