Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու են ձերբակալել

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու են ձերբակալել

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի սահմանային Կարչևան անցակետում ռուս սահմանապահները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, ռուս սահմանապահները զննել են բեռնատարը, որը փորձել է հատել Հայաստանի պետական սահմանը. զննության արդյունքում բեռնատարում հայտնաբերվել է 57 գրամ թմրանյութ (նախնական տվյալներով օփիում տեսակի):

Բեռնատարի վարորդը, ով Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Իրականացվում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում