Հերթական ավտովթարը շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա զոհ (Լուսանկարներ)

Հերթական ավտովթարը շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա զոհ (Լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Shamshyan.com: Փետրվարի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երևան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Սարգիս Սահակյանի վարած Գազ 24 մակնիշի առանց համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 54-ամյա Արթուր Ալավերդյանի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս.Սահակյանը տեղում մահացել է, նրա ուղևոր Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ժորա Գրիգորյանը և շտապօգնության վարորդ Ա. Ալավերդյանն ու ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարինե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապ օգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում: Ա. Ալավերդյանը նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մ.Պողոսյանը որպես ավագ բուժքույր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում