Պոմպեոն կոչ է արել ավելի խստորեն սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը

Պոմպեոն կոչ է արել ավելի խստորեն սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Միջազգային հանրությունը պետք է վերականգնի Իրանի նկատմամբ առավել խիստ սահմանափակումները՝ կանխելու նրա հրթիռային ծրագիրը։ Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն թվիթերում։

«Իրանի վերջին հրթիռի արձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իրանի հետ գործարքը ոչինչ է՝ նրա հրթիռային ծրագիրը կանգնեցնելու համար։ Իրանն արհամարհում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու զարգացնում իր բալիստիկ հրթիռների կարողությունները։ Մենք պետք է վերականգնենք առավել խիստ միջազգային սահմանափակումներ՝ Իրանի հրթիռային ծրագիրը կանխելու համար»,-գրել է Պոմպեոն։

Հունվարի կեսերին իրանական արտադրության հրթիռը պետք է «Պայամ» արբանյակը հասցներ ուղեծիր, սակայն սարքը չէր կարողացել հասնել հաշվարկված բարձրության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում