Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը

Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նխանակում է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին եւ Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,– ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Նա պարզաբանել է, որ այդ կարգախոսը «բնավ չի վերաբերվում ամերիկյան ազգին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում