Սոչիում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Սոչիում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կայանալիք գագաթաժողովում կքննարկեն Սիրիայից ԱՄՆ-ի հնարավոր հեռացումը։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:

«Կարծում եմ՝ կքննարկվի գլխավոր հարցը՝ ինչպե՞ս անել, որ ԱՄՆ-ի հեռացման դեպքում ապակայունացում և քաոս չլինի, որպեսզի իրավիճակի սահուն վերահսկողություն ապահովվի»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում