AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը

 

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ Հայաստանը հետ կանչեց այդ պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում դեմ քրեական գործ է հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակներում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է դարձել նրա տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո ստորագրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ Զասն իր նշանակման համաձայնեցման համար այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Ընդ որում, Հայաստանից հայտնել էին, որ Զասի այց Երևան չի նախատեսվում: Ինքը՝ Զասը, հայտնել էր, որ պատրաստ է Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ ժամանել Երևան ու հանդիպել երկրի ղեկավարության հետ: Նա նշանակման հարցում կոնսենսուսի հույս էր հայտնել:

«Այն, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ղեկավարին հետ կանչելուց հետո մեզ չի հաջողվում նորին արագ նշանակել, հիվանդագին է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը:

Նրա կարծիքով՝ իրադրությանը պետք է հնարավորինս շուտ լուծում տրվի:

ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է ստեղծված իրադրության բացասական ազդեցությունը ՀԱՊԿ արդյունավետության ու մարտունակության վրա: Ալեքսանդր Պանկինի խոսքով՝ ՀԱՊԿ-ն խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության պահպանման կարևոր գործիք է, ուստի այն պետք է հստակ գործի:

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan