AM | RU
USD
EUR
RUB

Նարեկ Սամսոնյան.«Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած՝ ընկել են մեր գրառումների հետևից»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook:  Երեկ հեռախոսազանգով հրավիրվեցի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) «զրույցի»: Իմ ճշտող հարցի՞ն, թե «ի՞նչ գործով և կարգավիճակով են հրավիրում «զրույցի»» ոստիկանության աշխատակիցը բառացիորեն պատասխանեց, որ ինչ-որ դիմումի հիման վրա են ինձ հրավիրում, որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ: Բնականաբար ես հրաժարվել եմ ներկայանալ 6-րդ վարչություն առանց պատշած ծանուցման և հորդորել եմ ինձ զանգահարած սպային համապատասխան իրավական փաստաթուղթ պատրաստել: 

Ուրեմն էս ամեն ինչում ամենապարադոքսալն այն է, որ Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած (միգուցե համակարգի ներսում այդ որակման հետ միաբան են շատերը) ընկել են մեր գրառումների հետևից ու մի հատ էլ զանգով են «հրավիրում»:

Ախր անգամ զանգի ձևն ու օրն են էս մարդիկ «խիստ պատահական» համապատասխանեցրել էն օրվան, երբ ես հիվանդանոցում սպասում եմ երեխայիս ծնվելուն: Ու էսքանը քիչ ա մի հատ էլ փոխանակ զանգեն ինձ զանգում են մորս ձեռքին ու շտապում են հայտնել, որ «6-րդ վարչությունից ինձ են հարցնում» ու համարս էլ չգիտեմ ինչպես չեն գտել (իմ համարն ամենահեշտ հասանելիներից է), որ ինձ զանգեն: Էս վերջին պարբերության մեջ ասվածը էժանագույն մանրախնդրություն եմ համարում ու այո հակված եմ կասկածել, որ էս խղճուկ արարքը միայն ԼԱԿՈՏԸ կարար աներ:

Հ.Գ. Արվածը բացառապես գտնվում է իմ հանրային գործունեությունը խոչընդոտել փորձելու տիրույթում: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ ցանկացած իրավաչափ փաստաթղթի առկայության պարագայում ներկայանալ ցանկացած իրավապահ մարմին: Մենակ մի բան ավելացնեմ. տղերք Թուրքիայում ֆեյսբուքյան գրառման համար մարդ էլ են կալանավորում սա էլ նկատի ունեցեք:

Ի դեպ, երեկ ինձ հետ մորս հեռախոսով զրուցած սպան բավականին կոռեկտ և պրոֆեսիոնալ է պահել իրեն ու վստահ եմ, որ գոնե ինքը չգիտեր, թե ինչու են իրեն տվել մորս համարը ու ասել, որ զանգահարի հենց էն պահին, երբ ես հիվանդանոցում նստած լավ լուրի էի սպասում:

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Լրահոս
Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan