Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ համար զինյալներ հավաքագրող իմամը

Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ համար զինյալներ հավաքագրող իմամը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի անվտանգության ազգային կառավարման հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են Քաբուլի մզկիթներից մեկի իմամին, ով զբաղվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համար զինյալներ հավաքագրելու գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ձերբակալված Աբու Օդայդուլա Մութավաքիլը, ով ԻՊ անդամ է, զբաղվել է նաև համալսարանում դասավանդմամբ: Նա հարյուրավոր կրթված անձանց ուղարկել է Նանգարհար նահանգ՝ ԻՊ շարքերն անցնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում