Գործող իշխանությունը կոծկել է զինվորի զոհվելու փաստը

Գործող իշխանությունը կոծկել է զինվորի զոհվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՄեր երկրում կարևորագույն սկզբունք կար՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածի մասին պարտադիր հայտնել: Մենք իրավունք ունենք իմանալ նահատակի մասին և վերջին հրաժեշտը կազմակերպել հավուր պատշաճի: Հիմա ստացվում է, որ այդ սկզբունքն այլևս չկա և հնարավորության դեպքում սահմանին զոհվածի մասին տեղեկատվությունը կոծկվելու է: Ըստ էության, գործող իշխանությունը զոհի մասին փորձել է տեղեկատվություն չտալ, սպանության փաստը պարտակել՝ փաստացի չհայտնելով մահվան մասին տեղեկատվությունը: Չգիտեմ, թե սա ի՞նչ կապ ունի «վերելակային դիվանագիտության» նրբությունների հետ, որքանո՞վ է խանգարում «քիրվայության» նոր դարաշրջանի մեկնարկին, բայց խորհուրդ եմ տալիս այսուհետ ուշադիր լինել և չփորձել նման լուրերը պարտակել:

Հ.Գ. Խոնարհվում եմ Էդգար Գրիգորյանի հիշատակի առջև: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում