AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Աշոտյան. «Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին»

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է: Երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:

Ահա թե ինչու:

Իրավական գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թվականին ՀՀ Նախագահի կողմից: Այն չի անցել Սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստը այդ պահին գործող "Միջազգային պայմանագրերի" մասին ՀՀ օրենքի համաձայն չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր: Մասնավորապես, համաձայնագրում չկային Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորությունների և զինված ուժերի ստորաբաժանումներ գործուղելու դրույթներ:

Հետևաբար, նշված համաձայնագրի վերաբերյալ գործող իշխանությունների մեկնաբանությունները բացառապես կամայական են և ակնհայտորեն հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին:

Կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են նաև վտանգավոր նախադեպեր՝

1. Գործադիր իշխանության կողմից Զինված ուժերի օգտագործումը նեղանձնական քաղաքական նպատակների համար, շրջանցելով երկրի օրենսդիր մարմինը և սահմանադրական դատարանը:

2. Եթե հիմք ընդունվի վկայակոչվող բացատրությունը, ապա հետայսու Հայաստանը կարող է զորք ուղարկել ցանկացած երկիր, որի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ անկախ այն հանգամանքից, որ այդ համաձայնագրերը չեն նախատեսում նման գործարք:

Այսպիսով եզրակացնում ենք, որ հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա:


Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
«Փաստ». Դժգոհությունները գնալով շատանում են «Ժամանակ». Ինչ է կարգադրել Ռոզա Ծառուկյանը Իվետա Տոնոյանին «Ժամանակ». ՍԴ-ում քննարկում են Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը «Փաստ». Հանձնարարվել է չբացակայել քաղաքից «Հրապարակ». Արդարդատության նախարարի առաջին գործը փոխնախարարին գործից ազատելն է եղել «Ժողովուրդ». ՊՆ-ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել «Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել «Փաստ». Սահմանադրության փոփոխությունների նպատակով անցկացվելիք հանրաքվեի հարցը կբերվի հանրային օրակարգ «Հրապարակ». Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գրիգորյանի և Ամիրյանի գործով դատական նիստը Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան Իրանում երկրշարժ է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ «Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել «Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է «Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն «Հրապարակ». Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանք­ների 0,25 տոկոսի գանձումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 23 Կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները Չավուշօղլուն հայտնել է պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի հակահարվածի մասին Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan