ԱԺ հանձնաժողովը կուսումնասիրի պայմանագրային զինծառայողի մահը թաքցնելու հանգամանքները. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

ԱԺ հանձնաժողովը կուսումնասիրի պայմանագրային զինծառայողի մահը թաքցնելու հանգամանքները. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջնահերթության կարգով ուսումնասիրելու է Ամանորի գիշերը Զինված ուժերում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը չհրապարակելու հանգամանքները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Եթե ինչ-որ մեկը թերացել է… հանձնաժողովը հետամուտ կլինի դրա բացահայտմանը, բայց կարծում եմ, պաշտպանության նախարարությունն ինքն էլ … այստեղ արտառոց, թաքցնելու բան չկար։ Բացատրություն եթե չի տրվել, հանձաժողովում անպայման կուսումնասիրենք հարցը», – հայտարարեց Քոչարյանը։

Նշենք, որ Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի մասին օրերս հայտնել էր լրատվամիջոցը։ Մասնավորապես, Tert.am-ը գրել էր, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է։

ՊՆ-ից լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում