«Փաստ». Մեժլումյանը հեգնել է պատգամավորին՝ «Ես, իմ գործարանը, կուզեմ՝ կշահագործեմ, կուզեմ՝ ոչ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ–ում վերջին շրջանում շատ է խոսվում սպասվող տնտեսական զարթոնքի փոխարեն օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի մասին: Անցնող տարվա ամենաշոկային տնտեսական իրադարձություններից մեկը «Թեղուտ» ՓԲԸ–ի փակումն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցումն էր:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, դա տեղի է ունեցել սեփականատիրոջ նախաձեռնությամբ, որը բազմիցս խնդրել է դադարեցնել տարբեր մեթոդներով գործարանի դեմ իրականացվող արշավը, սակայն, հանդիպելով իշխանությունների քար անտարբերությանը, բարկացել և փակել է գործարանը:

Մեր տեղեկություններով, տնտեսական անկման ֆոնին իշխանությունները «ոտուձեռ ընկած»՝ խնդրում են գործարանի սեփականատիրոջը՝ գործարանի վերաբացման հետ կապված որոշակի քայլեր կատարել, թեկուզ ձևական, զուտ իմիտացիայի համար, սակայն հիմա էլ իրենք են քար անտարբերության հանդիպում:

Նշենք նաև, որ Ալավերդի քաղաքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ անընդհատ խոստումներ էր շռայլում գործարանի վերաբացման ու Ալավերդին իր նախկին արդյունաբերական տեսքին բերելու վերաբերյալ:

Նեղ շրջապատում, սակայն, գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանը անգամ հեգնել է պատգամավորին. «Ես, իմ գործարանը, կուզեմ՝ կշահագործեմ, կուզեմ՝ ոչ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում