AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետը վստահեցնում է` նախարարությունների օպտիմալացման նպատակը գումարային տնտեսումը չէ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախարարությունների օպտիմալացման նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետության բարձրացումն է, այլ ոչ թե գումարային տնտեսումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացմանը վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին:

Իվետա Տոնոյանը նկատեց, որ կառավարության ծրագրում նշված է մինչև 2023թ. աղքատությունը նվազեցնելու մասին կառավարության բարի ցանկությունները, սակայն մի շարք նախարարություններում օպտիմալացման արդյունքում գործազրկություններ են լինելու: «Չեք կարծում , որ կառավարության ծրագրում գործազրկության դեմ պայքարի թեզը հակասում է գործնական քայլերին»,- հետաքրքրվեց Տոնոյանը:

«Մեր նախնական գնահատականով առաջին փուլում 150-200 մարդ կկրճատվի: Հնարավոր է նույնիսկ ավելի քիչ, գուցե և 100-ի սահմաններում լինի: Եվ նրանք կլինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Մեր այս փուլի հիմնական նպատակը գումարային տնտեսումը չէ: Մեր նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետությունը բարձրացնելն է: Սակայն այդ համակարգում որքան գումար խնայվի, չի վերցվի համակարգից, կմնա համակարգի մեջ՝ դրա պրոֆեսիոնալ կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ գործազրկության խնդիրը լուծելու նպատակով կստեղծեն հարթակներ, որտեղ մարդիկ աշխատանքի շուկային համապատասխան մասնագիտական որոշակի վերապատրաստում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ կունենան` ըստ շուկայում առկա առաջարկի: «Մշտապես ասվում է, որ այս պահին էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում երեքից չորս հազար թափուր աշխատատեղ կա: Պետք է հասկանանք, թե գործազրկությունն ու աշխատանքի առաջարկն ինչ հարաբերություններ ունեն իրար հետ: Այսինքն՝ մենք գործազրկության խնդիրը դիտարկելիս պետք է դիտարկենք, թե ՀՀ-ում որքան թափուր աշխատատեղ կա, և մենք որպես կառավարություն ինչ պետք է անենք»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ կրճատումները կլինեն այնպիսի պաշտոններում, որոնք ենթադրում են մասնագիտական բարձր կարողություններ: Օրինակ` միավորված նախարարությունները չեն կարող ունենալ իրավաբանական երկու վարչություններ: «Ենթադրվում է, որ իրավաբանն էլ, հաշվապահն էլ բարձր որակավորում ունեցող մարդ են: Եվ հետևաբար, բարձր որակավորում ունեցող մարդը, օրինակ` հաշվապահն այսօր Հայաստանի շուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկն է: Ուրեմն այդ մարդիկ պետք է գործազրկության խնդիր չունենան, արագ աշխատանք գտնեն»,- նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ մյուսներն այս փուլում աշխատանքից չեն ազատվի, և վերապատրասման արդյունքում կփորձեն նրանց համար գտնել աշխատատեղ այսօր եղած դաշտում:

 

Լրահոս
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan