Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
12/02/2019 20:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այդ մասին հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում