Տեառնընդառաջի տոնախմբությունների ժամանակացույցը

Տեառնընդառաջի տոնախմբությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:

Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14-ին՝ տոնի բուն օրը, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները նախաձեռնել են տոնախմբություններ:

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում է նախատեսված միջոցառումների ժամանակացույցը:

Փետրվարի 13
° Ժամը 16:00-ին Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կմեկնարկի տոնական համերգ:
° Ժամը 16:00 Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ կմեկնարկի խաչերթ, ապա եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ և նվիրաբաշխություն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ:
° Ժամը 16:30-ին Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում կսկսվի տոնախմբություն:
Տեառնըդառաջի նախատոնակի միջոցառումները եկեղեցիների մեծ մասում կսկսվեն երեկայոն ժամերգության ավարտին՝ 17:30: Եկեղեցիների բակում կվառվի խարույկ, ազգային երգ ու պարով կնշվի տոնը:
° Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցի
° Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի
° Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
° Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
° Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի
° Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
° Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
° Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
° Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի
° Մասիսի Ս.Թադեոս եկեղեցի
° Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցի
° Մասիսի Ս.Գևորգ եկեղեցի
° Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցի
° Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
° Վեդու Ս.Աստվածածին եկեղեցի
° Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցի
° Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

ժամը 18:00
° Զորավոր Ս. Աստվածածին- Կվառվի խարույկ

Փետրվարի 14
Ժամը 10:30-ին բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի առթիվ կմատուցվի Ս. Պատարագ:
Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում