ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները դրական արդյունք չեն տա. այաթոլլա Խամենեի

ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները դրական արդյունք չեն տա. այաթոլլա Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցությունները չեն կարող փերել դրական արդյունքի եւ միայն կվնասեն Իրանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հայտարարել է երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նրա ելույթը նվիրված էր Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա հակասությունների լուծումը հնարավոր չի թվում, իսկ նրա հետ բանակցությունները որեւէ այլ բանի չեն բերի, բացի նյութական ու բարոյական կորուստներից»,-ասել է Խամենեին: Նրա խոսքով՝ առայժմ «իրանական ազգը գտնում է, որ, բացի Վաշինգտոնից, մի քանի եվրոպական երկրներ նույնպես խաբեբաներ են եւ վստահություն չեն ներշնչում»: Հոգեւոր առաջնորդը նշել է, որ Իրանը «պետք է խստիվ պահպանի իր սահմանները եւ ոչ մի քայլ չնահանջի Իսլամական հեղափոխության սկզբունքներից»:

Իրանի ղեկավարները վերջին ամիսներին ամերիկյան կողմին քանիցս մեղադրել են միջուկային գործարքից դուրս գալու անօրինական գործողությունների եւ Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մեջ: 2018 թվականի դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի կարող հասնել իր նպատակներին, չնայած երկրի կենսամակարդակի վրա ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում