Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 17.3% -ով

Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 17.3% -ով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ քննարկել է երկկողմ և ինտեգրացիոն միությունների մակարդակով համագործակցությանն առնչվող արդիական հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բելտա» բելառուսական պետական լրատվական գործակալությանը, այս մասին տեղեկացնում է Բելառուսի կառավարության կայքէջը:

2018 թվականի ամփոփ տվյալներով՝ Բելառուսի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 50.1 մլն դոլար՝ 2017 թ. համեմատ աճելով 17.3% -ով: Բելառուսից արտահանումը Հայաստան կազմել է 37.4 միլիոն դոլար, Հայաստանից արտահանումը Բելառուս`12.7 միլիոն դոլար:

Հայաստանում ձևավորվել է ավելի քան 80 բելառուսական ձեռնարկություններից բաղկացած ապրանքային բաշխման ցանց: Բելառուսական կապիտալի մասնակցությամբ երեք ձեռնարկություն է գործում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում