Թուրքիայի նախագահը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Թուրքիայի նախագահը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին մեկնել է Սոչի՝ մասնակցելու Սիրիայի հարցով 4-րդ գագաթնաժողովին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկելու են Աստանայի գործընթացի շրջանակում Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հարցը:

Էրդողանի հետ Սոչի են մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում