AM | RU
USD
EUR
RUB

Գյուղնախարարությունն ինքն իրենից տեղյակ չէ. Հրաչ Բերբերյանը՝ ապահովագրական համակարգի ներդրման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Մնում եմ զարմացած, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ինքն իրենից տեղյակ չէ։ Այս գերատեսչությունը կարճ հիշողություն ունի, որովհետև դեռ Վլադիմիր Մովսիսյանի՝ նախարար աշխատելու ժամանակաշրջանում եվրոհամայնքի գումարներով Հայաստանում արդեն իսկ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ է ներդրվել։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղնախարարության հայտարարությանը, որ Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգ է ներդրվում։

«Գյուղատնտեսության նախարարությունը դեռ 1999 թվականին ներդրեց ապահովագրական համակարգ, տնօրեն նշանակվեց նախարարի օգնականը։ Դրանից 3 ամիս անց հայտարարվեց, որ գործակալությունը սնանկ է ճանաչվել։ Փողերը կերան, հետո էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմացած հայտարարեց, որ կարկուտը հենց այն տարածքներին է խփել, որոնք ապահովագրվել են։ Երեք-չորս ամիս անց այդ հիմնարկը փակվեց, գումարներն անհետացան։ Միգուցե դիտմա՞մբ են ասում, որ Հայաստանում առաջին անգամ է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ ներդրվում, որպեսզի նախկին յուրացումները թաքցնե՞ն», - կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Հրաչ Բերբերյանն ընդգծեց, որ իրենք կողմ են, որպեսզի ոլորտում ապահովագրական գործակալություններ գործեն, քանի որ սա գյուղատնտեսության բնագավառում շատ լուրջ բաղադրիչ է։ Սակայն, նրա խոսքով, համակարգի գործելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ։

«Եթե Գյուղատնտեսության նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ համակարգի ստեղծմանը, ես ուզում եմ հարց տալ. ինչո՞ւ չեն անում վարչապետի՝ դեռ երեք ամիս առաջ տված հանձնարարականը՝ պայքար սկսել մորմազգի ցեցի դեմ։ Գործադիրի ղեկավարն, իմիջիայլոց, իրենց մեկ ամիս ժամանակ էր տվել, իսկ այսօր պայքարի այդ ծրագիրը չկա։ Մենք ունենք այդ ծրագիրը, բայց չենք ուզում Գյուղատնտեսության նախարարության հետ աշխատել. կաշխատենք կառավարության հետ», - ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։

Հրաչ Բերբերյանը նկատեց, որ առաջնահերթ խնդիրներ չլուծած՝ ճիշտ չէ մտածել ապահովագրական համակարգի ներդրման մասին։

Նրա խոսքով, մորմազգի ցեցի դեմ չպայքարելու արդյունքում Հայաստանում այսօր լոլիկ գրեթե չի մշակվում, լուրջ անելիքներ կան ոռոգման, անասնապահության և հակակարկտային ծառայության ոլորտներում։

«Այսօր ջրամբարներում ջուր չկա։ Համոզված եմ, որ Սևանից ջուր են վերցնելու։ ՀԷԿ-երը թալանում են ջուրը, գյուղացուն ջուր չի հասնում։ Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա բազմիցս ասել ենք, որ և դաբաղ, և բրուցելոզ, և ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող խոզերի ժանտախտ ունենք։ Այս ոլորտներում նախ ռիսկայնությունը պետք է մեղամցնենք, այլապես եթե, օրինակ, անասնաբուժությունը ցածր մակարդակի վրա է, ո՞վ է անասնապահության ոլորտն ապահովագրելու», - նկատեց մեր զրուցակիցը։

Լրահոս
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan