Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին

Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Կառավարությունից հայտնում են՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:

Դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում