Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է»

Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է»

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և նույնքան բնական գործընթացի շրջանակներում է, որքան 0037, 0036 կամ ասենք 0051 հրամանը։ 0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ»,-հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, 2008-ի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ավելի քան 30 րոպե տևողությամբ տեսաուղերձում։

Օհանյանը մի հատված ընթերցեց այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանից. «Այն սկսվում է այսպես. «Սահմանադրական պարտականությունների կատարումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ…»։ Ինչպես տեսնում եք, հղումը պաշտպանության նախարարը կատարում է ՀՀ Սահմանադրությանը, որով պետք է զինված ուժերը իրականացնեն մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Ակնհայտ է, որ տվյալ հրամանով պետք է չեզոքություն ապահովեին Զինված ուժերը տվյալ ժամանակահատվածում ստեղծված իրավիճակում»։

Մանրամասները՝ տեսաուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում