Ահաբեկչություն՝ Հնդկաստանում

Ահաբեկչություն՝ Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ավելի քան 40 մարդ՝ ոստիկանության զորքերի պահեստազորներ, սպանվել են Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում։ Նախօրեին մահապարտ-ահաբեկիչը զինվորական մեքենաների մոտ պայթեցրել է ավտոմեքենան։ Եվրանյուզի հաղորդմամբ, արդեն հայտնի է, որ ահաբեկչությունն իրականացրել է «Ջաիմ-է-Մուհամմեդ» խմբավորումը։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, զինվորական մեքենաները շարժվելիս են եղել դեպի մայրաքաղաք, և այդ պահին էլ կատարվել է հարձակում։

Այդ խմբավորումը հանդես է գալիս Ջամմու և Քաշմիր նահանգը Պակիստանին միացնելու կոչերով։ Գրոհայինները ներխուժում են Քաշմիրի Պակիստանի կողմից վերահսկվող մասով, հնդկական տարածքում հարձակումներ իրականացնում։ Հնդկաստանի իշխանությունները հայտնել են, որ նման գործողություն անպատիժ չի մնա։

Սա այդ խմբավորման առաջին հարձակումը չէ։ Դեռ 18 տարի առաջ նրանք հնդկական խորհրդարանում էին կրակոցներ արձակել, զոհվել էր 12 մարդ, շուրջ 30-ը վիրավորել էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում