AM | RU
USD
EUR
RUB

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ձևավորված մթնոլորտը խոչընդոտում է անկախ մամուլի գործունեությանը:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը նաև լրջագույն փոփոխություններ հարուցեց նաև զանգվածային լրատվության միջոցների բնագավառում»,- հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության և «Հայաստանի Ժուռնալիստների միության» կողմից կազմակերպած «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ։

Նա նշեց, դրանք մասմաբ նոր էին, մասամբ՝ նախկինից եկող, հաճախ թաքնված հիմնախնդիրների արտահայտություններ էին։

«Հետհեղափոխական առաջին շրջանում թվում էր, թե մամուլի համար ստեղծվել էին նոր հնարավորություններ։ Սակայն դրանք չափազանցված էին, քանի որ որոշ ժամանակ անց հայտնի դարձան նաև մամուլի բնագավառում առկա խնդիրները»,- ասաց միության նախագահը։

Նրա գնահատմամբ, հեղափոխական շրջանում մամուլը ոչ ամբողջությամբ էր կատարում անկախ և օբյեկտիվ լրատվություն մատուցելու իր գործառույթը, քանի որ մամուլի շատ միջոցները, ըստ Սեյրանյանի, հանդես էին գալիս քաղաքական այս կամ այն կողմի շահերի անթաքույց ներկայացնողներ ու պաշտպանողներ ու հակառակ կողմի դատավորներ ու քննադատներ։

«Այդ երևույթն ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Անկախ արձանագրված թերություններից, կարող ենք փաստել, որ մեդիան պատվով կատարեց հեղափոխական շրջանում իրեն վերապահված դերը», -կարծիք հայտնեց բանախոսը։

Միության նախագահի խոսքով, հասարակությունում ձևավորված մթնոլորտը խոչընդոտում է անկախ մամուլի գործունեությանը։

«Մամուլի ցանկացած հրապարակում, որը հաճո չէ այս կամ այն կողմի համար, անմիջապես որակվում է որպես հակառակորդ խմբի շահերի սպասարկում, հրապարակման հեղինակն ու այն հրապարակած լրատվամիջոցը հայտնվում են սոցցանցային դատարանի առաջ՝ ստանալով ընդհուպ անվտանգության ուղղված սպառնալիքներ։ Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը՝ պահպանելով օբյեկտիվության ու հավաստիության կանոնները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan