«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը 70 նոր ավտոբուս կմտցնի շահագործման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործում. մենք պլանավորում ենք մոտակա ժամանակներս, երբ արդեն հնարավոր լինի, դրանք մտցնել շահագործման: Այն գծերը, որտեղ ավելի սակավաթիվ է տրանսպորտը, այդտեղ ավտոբուսները կշատանան»,- ասաց Մարությանը:

Նա նշեց, որ ավտոբուսները լրիվ թարմ վիճակում են, իսկ հարցին, թե ինչու տարիներ շարունակ դրանք չեն շահագործվել, քաղաքապետը պատասխանեց, որ չգիտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում