AM | RU
USD
EUR
RUB

Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ,  Qahana.am: Հայ ժողովրդական գրեթե բոլոր տոների ծիսահամալիրներում կարևոր տեղ ունեն երիտասարդների հաջողության և սերնդաճի հետ կապված սովորությունները: Սակայն ժողովուրդը սուրբ Սարգսի տոնն է ընկալել որպես երիտասարդների տոն, իսկ սրբին՝ որպես սիրո բարեխոս: Այդուհանդերձ, սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով:

Վարքաբանական գրականության մեջ սուրբը հիշատակվում է որպես IV դարի զորավար, ով օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել: Արդեն V դ. Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը: Տոնվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած շրջանում` Զատկի տոնից 63 օր առաջ:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող Առաջավորաց պահքի և տոնի սովորությունները իրար փոխկապակցված էին: Առաջավորաց պահքը ժողովուրդը դեռևս X-XI դդ. անվանել է սուրբ Սարգսի պահք: Կոչվել է նաև չոր պահք՝ երբեմն ծոմով անցկացնելու պատճառով, և խաշիլի պահք, քանի որ տոնի ծիսական ուտեստը խաշիլն էր (պատրաստվել է մեղրով կամ դոշաբով շաղախված փոխինձով, ուստի կոչվել է նաև փոխինձ), իսկ պահքի ընթացքում արգելված էր դրա գործածումը:

Տոնն առանձնակի նշանակություն ուներ հատկապես երիտասարդների համար, ովքեր գիտեին, որ մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ էր հատկապես իր պահքը պահողների նկատմամբ: Ուստի Առաջավորաց պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան: Եթե բաժակի ջուրը լիքն էր լինում, հավատում էին, որ երկար և երջանիկ համատեղ կյանք են ապրելու: Սովորաբար աղաբլիթը թխում էին գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը: Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը: Աղջիկները տանիքին փոխինձից պատրաստված գնդեր էին դնում և հետևում, թե երբ պիտի թռչունները մոտենան և կտցահարեն: Ապա թռչնի թռած ուղղությամբ փորձում էին հասկանալ, թե իրենց ապագա փեսացուն որ կողմերից է լինելու:

Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահքն ընկած բարեկենդանյան երկու շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում հարսանիքներ:

Պահքն ու ծոմը լուծվում էին շաբաթ օրը՝ սուրբ Սարգսի տոնին մատուցված Սուրբ Պատարագով և Հաղորդությամբ՝ եկեղեցական ծիսակարգին հաջորդում էին ժողովրդական սովորությունները: Դրանցից էր ծոմբացը, երբ եկեղեցում ծոմը լուծելուց հետո կանայք, տեսակ-տեսակ կերակուրներ վերցրած, այցելում էին միմյանց, շնորհավորում, հացկերույթի նստում և մաղթում, որ սրբի բարեխոսությամբ Աստված ընդունի յուրաքանչյուրի խնդրանքը: Որոշ վայրերում էլ ծոմից դուրս էին գալիս՝ ձեռնտուք անելով, այսինքն՝ ազգականներին հրավիրելով՝ հացկերույթ էին կազմակերպում: Եթե ծոմ բռնողը հասած աղջիկ էր լինում, բախտավորություն էին մաղթում: Ծոմբացը նշանակալի օր էր հատկապես նորահարսների համար: Հարսնացուի ծոմը լուծելու առթիվ փեսացուի կողմից ընտանիքի մտերիմ կանանց ձեռքով նրա համար նվեր և քաղցրավենիք էր ուղարկվում:
Հարսնացուն համբուրում էր ապագա սկեսրոջ կամ կանանցից ամենատարեցի ձեռքը և նվերն ընդունում:

Սուրբ Սարգսի ծոմ պահած կանայք, եկեղեցուց վերադառնալով, փոխինձի, շորվայի կամ ոչխարի մատաղ էին անում և բաշխում դրացիներին՝ սուրբ Սարգսի բարեգթությունը խնդրելով:Ընդունված էր թխել անթթխմոր բաղարջ, որի մեջ դնում էին տան և այգու բարիքներից: Տոնական սեղանի շուրջ կտրում էին, և յուրաքանչյուրի կտորի միջից գտնված բարիքը խորհրդանշում էր ընտանիքի այդ անդամի ժառանգությունը, ինչպես՝ պանրի դեպքում՝ անասունը, դրամի դեպքում՝ պապենական տունը և այլն: Աղջիկների դեպքում, եթե նրա բաժնի մեջ միրգ էր լինում, ապա ասում էին, որ նրա ապագա ամուսինն այգեպան է լինելու: Երբեմն խաշիլից փոքրիկ գնդեր էին պատրաստում, որոնցից մեկի մեջ դնում էին լոբի կամ կորիզ՝ վիճակահանությամբ տարվա հաջողակին գտնելու նպատակով:Սովորույթի համաձայն՝ կանայք դռան մոտ կամ կտուրին փոխինձ էին դնում: Եթե առավոտյան փոխինձի վրա հետք էին տեսնում, հավատում էին, որ դա սրբի ձիու սմբակի հետքն է, ինչը և նշանակում է, որ իրենք արժանացել են սրբի բարեհաճությանը կամ նույնիսկ ավելին, մինչ այդ իրենք դրախտին արժանի կյանք են վարել:

Ծոմբացը նշանակալի օր էր նաև մանուկների համար: Նրանք ևս մի կարճ ժամանակ ծոմ էին պահում: Երեխաների այս ծոմապահությունը կոչվում էր «ծալել» կամ «լուս ձգել»: Ծալողները, իրենց տոնական զգեստները հագած, ուրբաթ լույս շաբաթ գիշերը կրակի մոտ խմբվում էին և հեքիաթներ պատմում: Խարույկի շուրջ տիրող ուրախությունը տևում էր մինչև կեսգիշեր: Շաբաթ առավոտյան, դեռ լույսը չբացված, տանտիկինները ծալողների համար ուտելիք էին պատրաստում, որպեսզի արթնանան և ուտեն:Երեխաները, տնետուն շրջելով, սրբին նվիրված երգեր էին երգում և կտուրներից գուլպաներ իջեցնում, իսկ տանտիկինները դրանց մեջ տոնական ուտեստ և միրգ էին դնում:

Տոնի օրը Սարգիս անունն ունեցողների անվանակոչությունն էր: Ի պատիվ նրանց՝ ընտանիքներում սեղան էր բացվում, նրանց նվերներ էին մատուցում, իսկ այդ օրը ծնվածներին Սարգիս էին անվանում:

Սուրբ Սարգսի տոնին շատ տարածված էին ուխտագնացությունները: Սրբավայրերում մոմ էին վառում, աղոթում, մատաղ անում, ճաշակում տոնական ուտեստները: Ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սբ. Սարգիս վանքը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են սրբի մասունքները:

Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Լրահոս
Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan