Իսրայելական Aeronautics ընկերությունը Ադրբեջանում հաղթել է 13մլն դոլարի ԱԹՍ-ների պայմանագիր

Իսրայելական Aeronautics ընկերությունը Ադրբեջանում հաղթել է 13մլն դոլարի ԱԹՍ-ների պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը, լիցենզիայի վերականգնումից հետո 2 շաբաթ անց, հայտարարել է Ադրբեջանում բազմամիլիոնանոց մրցույթ հաղթելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք The Jerusalem Post-ից։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ երկու տարվա պայմանագիրն արժեցել է 13մլն դոլար, որով նախատեսվում է Orbiter 1K անօդաչու թռչող սարքերի սպասարկման աշխատանքներ, որոնք վաճառվել են ընկերության հիմնական գնորդին։

Մեկնարկից հետո սարքը, որն ունի անաղմուկ էլեկտրական շարժիչ, կարող է ինքնուրույն սկանավորել տեղանքը, հայտնաբերել ու ոչնչացնել շարժական կամ կայուն թիրախները։ Սարքավորումների կոմպլեկտը ներառում է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր տեսախցիկներ, կապի և տեղեկություն հաղորդելու միջոցներ, որը ղեկավարում է օպերատորը։ Թիրախը չհայտնաբերելու դեպքում այն հնարավոր է հետ վերադարձնել ու իջեցնել օդապարիկի միջացով։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի օգոստոսին տեղեկություններ տարածվեցին, համաձայն որոնց ընկերությունը կասկածվում էր իր Orbiter 1K կամիկաձե դրոնները, Ադրբեջանի պաշտոնյաների պահանջով, փորձարկել էր Լեռնային Ղարաբաղում ընդդեմ հայ զինվորականների։ Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն էր սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության նկատմամբ։ Իսրայելի դատարանը, սակայն, ընդունել էր «լռության կարգադրություն» (gag order), որը սահմանափակում էր գործի վերաբերյալ տեղեկատվության հոսքը, այդ իսկ պատճառով էլ գործի քննության մանրամասներ հայտնի չեն։

Փետրվարի 4-ին Իսրայելի կառավարությունը թույլատրել էր Aeronautics Defense Systems Ltd. ընկերությանը վերսկսել անօդաչուների վաճառքն Ադբեջանին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում