Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է առաջին Կա-32 ուղղաթիռը
18/02/2019 14:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային՝ երեք մեքենայի մատակարարման վերաբերյալ պարտավորագրի շրջանակներում, IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:
«Այժմ մենք ուղղաթիռներ ենք հանձնում Թուրքիային, երեք մեքենայից մեկն արդեն այնտեղ է», – նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
«Մարտի վերջին՝ տարվա երկրորդ եռամսյակում, պլանավորում ենք շարունակել բանակցությունները մատակարարումների ընդլայնման շուրջ», – ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում