Վրացական Էքսպանսիան հայ-քաղքեդոնական մշակութային ժառանգության նկատմամբ

Հայ-վրացական հարաբերությունների բնութաագրական գիծը մրցակցայնությունն է: Երկու պետությունները հավակնում են ստանալ տարածաշրջանի մշակութային բնօրրանի տիտղոսը, ուստի հաճախ ներքին տարաձայնություններ են առաջանում' կապված մշակության ժառանգության պատկանելիության և իրավահաջորդության վերաբերյալ: Այս «կոնֆիլկատային» հարաբերությունների լայն սպեկտրի մեջ հատկապես կարևոր է հայ-քաղքեդոնական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վրացական էքսպանիսայի հիմքերի վերհանումը:
Հայկական եկեղեցին մերժել է Քաղքեդոնական ժողովի որոշումը, ըստ որի Քրիստոսն ունի աստվածային և մարդկային ծագում միաժամանակ, դեռևս 506թ-ին: Այնուհետև պատմաքաղաքական որոշ հանգամանքների բերումով 633-717թ-ը Հայկական եկեղեցին դառնում է քաղքեդոնական: Այդ ժամակաշրջանից մեզ են հասել պատմամշակութային բազմաթիվ կոթողներ, որոնց մի մասը գտնվում է պատմական Տայք նահանգում ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում:
Վրաստանը հավակնություններ է ներկայացնում հայ-քաղքեդոնական մշակությաին ժառանգության նկատմամամբ' փաստարկելով դրանցում վրացերեն արձանագրությունների գոյութություն: Խնիդրը նրանումն է, որ 717թ-ից հետո , երբ հայ եկեղեցին կրկին միաբնակ դարձավ, քաղքեդոնական հայերը մերժվեցին առաքելական եկեղեցու կողմից և անցան տարածաշրջանում միակ քաղքեդոնական եկեղեցու' վրացականի հովանավրության ներքո: Արդյունքում ժամերգությունը , եկեղեցու վրայի արձանագրությունները, մատենագրությունը սկսեցին կատարվել վրացերն: Դրանք էլ դարձան ներկայիս վրացական պնդումների հիմքը: Այդ հիմքով Վրաստանը պահանջներ է ներկայացնում Լոռիում, Ախալքալակում, Անիիում և այլուր գնտվող հայ-քաղքեոնական եկեղեցիների նկատմամբ:
Վրաստանն, օգտվելով Թուրքիայի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների ընձեռած հնարավորությունից, կարողացել է որոշակի զիջումների դիմաց հարյուրավոր հայկական հուշարձաններ գրանցել ' որպես Վրաստանի մշակութային ժառանգություն:
2003թ. ի վեր' Թուրքիայի Փամուքալեի և Սեբաստիայի համալսարանի պատմաբան արվեստաբաններն ուսումնասիրել են մոտ 300 կրոնական, պատմամշակութային հուշարձաններ (վանքեր, եկեղեցիներ, մատուռներ) և դրանք գրանցել որպես վրացական: Հատկանշական է, որ այս հուշարձանների մեծագույն մասը Տայքի Հայ Բագրատունիների իշխանության ժառանգությունն է:
Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում:
Երկար ժամանակ պետականություն չունեցող հայ ժողովրդի համար եկեղեցին է եղել միակ ներկայացուցիչ կառույցը: Այս ամենը սովորույթի ուժով այնքան է արմատացել մեզանում, որ անկախ պետականության պայմաններում այն ստացել է օրենսդրական ամրագրում: Համաձայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության և Հայաստանայաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցական շինությունների մեծագույն մասը հանձնվեցին առաքելական եկեղեցուն: Ավանդույթի ուժով է նաև, որ հայ եկեղեցին է փորձում տեր կանգնել մեր ազգային-հոգևոր ժառանգությանը: Կարծում ենք, որ հենց դա էլ այն սահմանափակող գործոնն է, որը թույլ չի տալիս պահանջատերը լինել հայ ազգի մշակութային կոթողներին, քանի որ ըստ եկեղեցական օրենքների, հոգեւոր նպատակներով կառուցված շինությունները պատկանում են այն եկեղեցուն, որի ծիսակարգով նրանցում արարողություններ են կատարվում: Հետեւաբար, երբ վերանում է տվյալ կրոնական համայնքը, ապա նրա կառույցների, կրոնական շինությունների տերն է համարվում այն եկեղեցին, որը նույն դավանանքն ունի:
Ինչպես տենում ենք, Հայ առաքելական եկեղեցու իրավասությունների սահմանները բավականին սահմանափակ են, քանի որ տարածվում են միայն առաքելական եկեղեցիների վրա: Հայկական հոգևոր կենտրոնների առաքելական չլինելը դեռևս չի նշանակում, որ դրանք հայկական չեն: Եթե եկեղեցու իրավասության ներքո չի գտնվում դրանց տեր կանգնելը, ապա խնդիրը պետք է տանել քաղաքական հարթություն և լուծում տալ պետական մակարդակով: Ինչու՞ է հենց առաքելական եկեղեցին զբաղվում եկեղեցիների հայապատկան լինելու խնդրով: Հայաստանը պետություն է, որն ունի Մշակույթի նախարարություն, որն էլ պետք է հանձն առնի հայկական մշակութային հուշարձանների պահպանության և պահանջատիրության հարցը: Մշակի հետևողական գործողությունների ծրագիր, որի արդյունքում քաղքեդոնական հայ եկեղեցիները կպատկանեն Հայաստանին, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցուն: Քանի որ այն ինչ հայ մարդու աշխատանքի արդյունքում է ստեղծվել և ունի պատմական փաստարկված հիմքեր չպետք է Հայաստանի ուշադրության կենտրոնից դուրս լինի միայն այն պատճառով, որ առաքելական չէ:
Աննա Բարսեղյան