Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից

Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «Արմենիա» ՀԲԿ-ից երեկ փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հ. Գալստյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է փախուստի:

Ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՔԿՀ աշխատակիցների հետ, իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անցած գիշեր՝ ժամը 01.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում Հայկ Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հ. Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Կատարվում է նախաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում