Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել
19/02/2019 14:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մեջլիսի (խորհրդարան) նախագաh, 2016-2018 թվականներին երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 18-ին հրաժարական է տվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հրաժարականի պատճառն այն է, որ Յըլդըրըմը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» AKP կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում