ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց»

ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց»

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայից և Իրաքից փախած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Աֆղանստանի տարածքում ստեղում են նոր «ցանց», որը սպառնալիք է ամբողջ Միջին Ասիայի համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։

«Այդ կանխատեսումը, ցավոք, հաստատվել է»,- նշել է նա ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենրոնների ղեկավարների խորհրդակցությանը։

Նրա խոսքով, ԻՊ գաղափարախոսների հայտարարած «նոր հիջրա» նախագիծը մեծապես նպաստում է ահաբեկչական սպառնալիքների ստեղծմանն արդեն համագործակցության երկրների ներսում։

Խորհրդակցությանը մասնակցել է 9 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում