ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան

ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ուզում ենք չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը, ԱԺ-ում հայտարարեց տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը:

«Դա քննարկվել է: Քաղաքական մակարդակով որոշում կա դա անելու», – ասաց Մելքումյանը՝ ընդգծելով, որ Կալաշնիկովը ևս կարևորել է այդ հանգամանքը:

Մելքումյանն ընդգծեց, որ այս պահին զբոսաշրջության նպատակով այցելած ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մեքենա վարել իրենց վարորդական վկայականով, մինչդեռ եթե ՀՀ քաղաքացին աշխատում է ՌԴ ընկերություններից մեկում և ունի ՀՀ կողմից տրված վարորդական վկայական, նա չի կարող վարել ավտոմեքենա աշխատանքում:

«Պետք է կարողանանք պարզ քայլերով ու հասկանալի հարցադրումներով հասնել նրան, որ վարորդական իրավունքների սահմանափակումները հանվեն», – ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում