AM | RU
USD
EUR
RUB

«Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Մարտի 5-ին տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երևանյան պրեմիերան։

Panorama.am-ի հետ զրուցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են հինգ տարի առաջ, և այս ընթացքում աշխատել են, որպեսզի անպայման գոնե կոմպոզիտորի 80-ամյակին ավարտեն։

«Ռեժիսոր Հայկ Մկրտչյանն այդ ժամանակ աշխատում էր մեր ընկերությունում՝ «Օրդֆիլմում»։ Մի օր առաջարկեց, որ ուզում է անպայման մաեստրոյի մասին ֆիլմ նկարահանել։ Ընդառաջեցի։ Մեծ ակնկալիքներ չունեինք, բայց գնալով քանի խորանում էինք, հասկանում էինք, որ ավելի լուրջ ֆիլմ կարող է լինել։ Երբ սկսեցինք հաճախակի շփվել մաեստրոյի հետ, նա մեզ ուղղորդեց»,- ասաց պրոդյուսերը։

Նրա խոսքով, ֆիլմը միակն է, որ ներկայացնում է Տիգրան Մանսուրյանին Հայաստանից դուրս գործունեության ֆորմատով՝ ո՞վ է մաեստրոն աշխարհում։

«Մաեստրոյի՝ Հայաստանից դուրս գործունեությունը մեր իրականության մեջ մինչև այսօր չբացահայտված է։ Ֆիլմը շատ պատասխաններ կտա, նրա մասին խոսում են եվրոպական, ամերիկյան երաժշտության ամենահայտնի դեմքերը։ Այստեղ շատ մեծ աշխարհագրություն, լուրջ նյութ կա, որը հետագայում կարող է ավելի մեծ նախագծի վերածվել»,- ասաց Հ.Օրդյանը։

Տաղանդավոր կոմպոզիտորի հետ շփումը, նրա խոսքով, շատ լավ էր ստացվում։

«Ֆիլմի համար շատ լավ հերոս է, այնքան սրտաբաց է, նուրբ է մոտենում յուրաքանչյուր հարցին, որ նույնիսկ դու ես ամաչում շատ անհանգստացնել մաեստրոյին»,- ասաց նա։

Տիգրան Մանսուրյանն ամբողջությամբ դիտել է ֆիլմը, դրական արձագանքել, թեև մաեստրոյի դիտումից հետո որոշակի շտկումների անհրաժեշտություն է եղել։

«Հրաշալի վերաբերունք ունի ֆիլմի հանդեպ։ Բնական է՝ իր դիտելուց հետո որոշակի տեխնիկական փոփոխութուններ արել ենք, մասնագիտական պահեր կային, որ պետք է փոխեինք։ Մաեստրոն անհամբերությամբ սպասում է ֆիլի պրեմիերային»,- նշեց ֆիլմի պրոդյուսերը։

52 րոպեանոց ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո այն ներկայացվելու է գերմանական հեռուստատեսությամբ՝ գերմաներեն տարբերակով։

Մենք ևս անհամբեր սպասում ենք «Մաեստրո Մանսուրյան»-ին...

Լրահոս
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan