AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ժողովրդավարական երկրներում լինում են որոշ ուժեր, անհատներ, որոնք երբեմն հանդես են գալիս ծայրահեղական գաղափարներով, բայց Արցախի ժողովուրդն իր կարծիքն ու վերաբերմունքը նման գաղափարների նկատմամբ վաղուց հայտնել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ Արցախում քաղաքացիական անհնազանդությամբ ու խաղաղ միջոցներով փոփոխություններ պետք է իրականացվեն, և «Սասնա ծռերը», որպես քաղաքական ուժ, փորձելու է հնարավորինս արագացնել այդ գործընթացը։

«Մեզ մոտ որևէ հիմք չկա. ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար։ Արցախցին գիտի՝ ինչու է պայքարում, գիտի՝ ինչ է նշանակում դուրս գալ փողոց, հրապարակներ։ Անհնազանդության այն դրսևորումները, որ այստեղ եղել են տարիներ շարունակ՝ սկսած 1988 թվականից, շատ քիչ տեղերում են եղել՝ համառորեն, մինչև վերջ գնալ։

Բայց այդ, անհնազանդության նպատակը եղել է համազգային խնդիրների վերհանումը, մարդիկ պատրաստակամորեն զոհաբերել են իրենց, ոչ թե պայքարի են դուրս եկել մեկ-երկու հոգու նեղ անձնական աթոռակռվի համար։ Արցախցու համար այսպիսի գաղափարները խորթ են», - նշեց Դավիթ Բաբայանը։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը միաժամանակ նկատեց, որ որքան էլ Արցախը ժողովրդավար երկիր է և յուրաքանչյուր ոք կարող է իրացնել ազատ կամարտահայտության իր իրավունքը, սակայն՝ բացառապես օրենքի սահմաններում։

«Մեկ տարի հետո Արցախում ընտրություններ են տեղի ունենալու։ Հիմա ի՞նչ, մի քանի ամսվա համար մենք պետք է այս կամ այն մարդու աթոռակռվի ամբիցիանե՞րը բավարարենք։ Նման բան չի լինելու, դա անհնարին է։ Մանավանդ, Արցախում անհնազանդության տրամադրություններ չկան։ Իհարկե, միշտ կան դժհոգ մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած թեկնածուի ձայն տալ, միայն թե գործող նախագահը չվերընտրվի։ Բայց Արցախի գործող նախագահը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի ընտրություններին։ Սա հարված էր շատերին, նրանք ուղղակի շվարած մնացին», - ասաց Դավիթ Բաբայանը։

Լրահոս
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս երկու անձ է ձերբակալվել.ԱԱԾ Վալերիյ Օսիպյանի վերջին խորհրդակցությունը. Տեսանյութ Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն «Սանիթեք». «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan